Ծաղկազարդը` մանուկների օրհնության օր

Ծաղկազարդը` մանուկների օրհնության օր   22.03.2013
Ծաղկազարդը` մանուկների օրհնության օր

    Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:

    Ծաղկազարդի տոնին, որ տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն:

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, արարողությունը կկատարվի առավոտյան ժամը 10:00-ին և Ս. Պատարագի ավարտին:

    Տոնի առիթով Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների կողմից Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շրջաբակում Ս. Պատարագի և մանուկների օրհնության ավարտից հետո կկազմակերպվի կավճանկարների մրցույթ: